Լինեքս Ֆորտե-ն օգտագործվում է մեծահասակների, դեռահասների եւ երեխաների մոտ՝ փորլուծության, փքվածության եւ մարսողական այլ խանգարումների կանխարգելման եւ աջակցող բուժման համար, որոնք առաջանում են աղիքային միկրոֆլորայի անհավասարակշռության հետեւանքով՝
• աղեստամոքսային տրակտի վիրուսային եւ բակտերիալ վարակներ (օրինակ՝ ռոտավիրուսային վարակներ, ճանապարհորդական փորլուծություն);
• հակամանրէային միջոցներով (հակաբիոտիկներ եւ այլ սինթետիկ հակամանրէային նյութեր) բուժում;
• որովայնի խոռոչի եւ կոնքի օրգանների ճառագայթային թերապիա:
Պրոբիոտիկների (կաթնաթթվային բակտերիաների) ընդունումը արդյունավետորեն նվազեցնում է թեթեւ եւ չափավոր մարսողական խանգարումների հաճախականությունը եւ ծանրությունը, որոնք առաջանում են աղիքի նորմալ միկրոֆլորայի խախտման պատճառով, եւ աջակցում է աղիքային նորմալ շարժունակությանը։