ԱՑՑ Լոնգ-ը մուկոլիտիկ միջոց է՝ խիտ խորխի հեղուկացման և շնչուղիներից դրա հեռացման համար։
Կիրառվում է շնչառական համակարգի բոլոր հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են խիտ և դժվար հեռացվող խորխով՝ սուր եւ քրոնիկ բրոնխիտ, օբստրուկտիվ բրոնխիտ, լարինգոտրախեիտ, թոքաբորբ, բրոնխիէկտազ, բրոնխիոլիտ, ցիստիկ ֆիբրոզ, ինչպես նաեւ սուր եւ քրոնիկ սինուսիտ, միջին ականջի բորբոքում (միջին օթիտ):