Skip to main content

ԱՑՑ 100

Միջազգային ոչ առևտրային անվանում

Ացետիլցիստեին 100 մգ

Կիրառում

ԱՑՑ-ն նախատեսված է խիտ խորխի հեղուկացման և շնչուղիներից դրա հեռացման հեշտացման համար։
Օգտագործվում է շնչառական ուղիների սուր և քրոնիկական հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են խիտ և դժվար հեռացվող խորխով, ինչպիսիք են՝ սուր և քրոնիկական բրոնխիտ, օբստրուկտիվ բրոնխիտ, լարինգոտրախեիտ, թոքաբորբ, բրոնխէկտազներ, բրոնխիոլիտներ, մուկովիսցիդոզ, ինչպես նաև սուր և քրոնիկական սինուսիտների, միջին ականջի բորբոքման (միջին օտիտ) դեպքում։

Դեղամիջոցի կայք