Skip to main content

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Մենք աջակցում ենք արտասահմանյան դեղագործական արտադրողներին՝
արդյունավետորեն մուտք գործելու Հայաստանի շուկա։
Մեր թիմը ապահովում է գործընթացի ճշգրտություն, արագություն և լիարժեք
թափանցիկություն՝ հաշվի առնելով տեղական օրենսդրական պահանջները,
առողջապահական համակարգի առանձնահատկությունները և շուկայի ակնկալիքները։

Pharm Etalon Plus-ը համագործակցում է Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար դեղագործական ընկերությունների հետ։ Մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բաց հաղորդակցության և երկարաժամկետ ռազմավարական զարգացման սկզբունքների վրա։
Մենք տրամադրում ենք ամբողջական ենթակառուցվածք, ոլորտի փորձագիտական աջակցություն և տեղայնացման լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսի հաջող մեկնարկի և կայուն զարգացման համար։

Sandoz (Շվեյցարիա)

Pharm Etalon Plus-ը հանդիսանում է Sandoz ընկերության բացառիկ գործընկերը Հայաստանում՝ իրականացնելով դեղերի ամբողջական պորտֆելի մարքեթինգային առաջխաղացում և մատակարարում։

Sandoz-ը համարվում է համաշխարհային առաջատար գեներիկ և բիոսիմիլյար դեղամիջոցների արտադրության ոլորտում։ Մեր համագործակցությունը նպաստում է ընկերության հիմնական դեղերի արդյունավետ տեղայնացմանը, շուկայում դրանց ճանաչելիության բարձրացմանը և հասանելիության ապահովմանը՝ ըստ միջազգային որակի և էթիկական չափանիշների։