Skip to main content

Ծանոթացեք՝ Վիկան է, Ֆարմ Էտալոն Պլյուս թիմի բանիմաց աշխատակիցներից, ով մեր թիմում է արդեն 10+ տարի։ Իր կարիերան սկսել է հենց այստեղ՝ որպես բժշկական ներկայացուցիչ, իսկ այսօր նա մեր փորձառու ու վստահելի Senior մասնագետներից է։

Ֆարմ Էտալոն Պլյուս-ում մենք կարևորում ենք երկարաժամկետ համագործակցությունը, աճի հնարավորությունը և այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է դրսևորվել ու զարգանալ։ Վիկայի ճանապարհը հենց այդ արժեքների կենդանի օրինակն է։

Մեզ համար մեծ արժեք է ունենալ այնպիսի թիմակիցներ, ովքեր տարիների ընթացքում դառնում են թիմի անբաժանելի մաս՝ իրենց նվիրվածությամբ, պրոֆեսիոնալիզմով և մարդկային որակներով։